Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 34-րդ կմ-ին, հունվարի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ԳԱԶ-32213»-ի վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: