Օրական մեկ բուռ նուշը կօգնի ազատվել որովայնի եւ կոնքերի հատվածում ճարպային նստվածքներից: Նման եզրահանգման են եկել 12 շաբաթվա ընթացքում ճարապակալումից տառապող միջին տարիքի 52 այցելուների սննդարգին հետեւող Փենսիլվանիայի համալսաանի գիտնականները: Փորձարկվողներին բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները ամեն օր կերել են մեկ բուռ (28 գրամ) նուշ, իսկ մյուս խմբի անդամները՝ նույն կալորիականություն ունեցող բանանի կեքս: Փորձարկումից հետո պարզվել է, որ խմբի մասնակիցների՝ նույն քանակությամբ կալորիայի սպառման դեպքում նուշ ուտողները նկատելիորեն ավելի բարեկազմ են դարձել, զգալիորեն կրճատել են իրանի եւ կոնքերի ծավալը, հայտնում է Kedem-ը:
Մարմնի այդ հատվածներում ճարպային նստվածքները վտանգավոր են նրանով, որ բարձրացնում են ճնշման, դիաբետի, սրտի եւ անոթների հիվանդությունների ռիսկը: Փորձարկման մասնակիցների արյան անալիզը ցույց է տվել, որ նուշը ավելի բարերար ազդեցություն է ունենում նաեւ խոլեստերինի մակարդակի, ինչպես նաեւ անոթների վիճակի վրա:



























