Երեւանի Ագաթանգեղոսի եւ Խորենացի փողոցների խաչմերուկում, հունվարի 14-ին, ժամը 23.30-ին, իրար են բախվել «ՎԱԶ-217230» եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: