Երեւանում Բրիտանական դեսպանատան աշխատակազմը իր վշտակցություն ու ցավակցություն է հայտնում Ավետիսյանների ընտանիքին Գյումրիից:

«Մենք մեր աղոթքներով ու մտքերով նրանց հարազատների ու ընկերների հետ ենք»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում ընտանիքի 6 անդամներին գտել են սպանված: Նրանց վրա հրազենային վնասվածքներ են եղել: Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ մանկահասակ երեխա: Սպանության մեջ մեղադրվում է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Նրան հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի մոտ: Գործը կքննի ռուսական կողմը, մեղադրյալը նրանց մոտ է եւ հայկական կողմին փոխանցելու հարց չի քննարկվում: