Շատերի սիրելի ըմպելիք սուրճը դրական ազդեցություն ունի միայն կանանց վրա: Նման եզրահանգման են եկել ֆրանսիացի գիտնականները:
Նրանց գիտափորձի շրջանակում մինչեւ 60 տարեկան երկու սեռի ներկայացուցիչ 500 կամավորներն ամեն օր առնվազն 3 գավաթ սուրճ են օգտագործել: Գիտնականները յուրաքանչյուր չորս տարին մեկ անգամ մանրամասն վերլուծել են նրանց օրգանիզմը: Ստացված տեղեկությունները վկայել են այն մասին, որ ամեն օր գործածվող սուրճը դրական է անդրադառնում կանանց հիշողության վրա:
Ըստ MIGnews-ի, հետաքրքիր է, որ տղամարդկանց հիշողության վրա ըմպելիքը ոչ մի կերպ չի անդրադառնում: Սուրճի ազդեցության տարբերությունը հետազոտողները բացատրում են կանացի եւ տղամարդու օրգանիզմի առանձնահատկությամբ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների օրգանիզմը բնությունից ավելի զգայուն է խթանող նյութերի ազդեցության նկատմամբ:



























