Փրկարար ծառայությունը հունվարի 16-ին, ժամը 01.51-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Միքայելյան փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին եւ շրջվել, խողովակից առկա է գազի արտահոսք՝ առանց հրդեհի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում ԲՄՎ մակնիշի 37 QQ 700 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին եւ շրջվել, ինչի հետեւանքով գազատար խողովակը վնասվել է. տուժածներ չկան:
Մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը՝ հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:




























