Հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից ՝ Հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ցավակցական հեռագիր է հղել Հանձնաժողովի հայկական կողմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, որում մասնավորապես ասված է՝
Հարգելի Հերմինե Միքայելի,
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի հանրապետության կառավարությանը, խորհրդարանին եւ ողջ հայ ժողովրդին ՝ հունվարի 12-ին, Գյումրիում՝ Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ: Մեր կառավարությունը խստիվ դատապարտում է այդ նողկալի արարքը: Գոյություն չունի որեւէ դրդապատճառ, որը կարդարացներ անմեղ մարդկանց սպանությունը: Վստահ ենք, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ: Հուսով ենք , որ այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա:
ՌԴ Դաշնային խորհրդի անդամներ՝
Ն. Ի. Ռիժկով,
Ի.Կ. Չերնիշենկո




























