Ոստիկանության Էրեբունու բաժնում, հունվարի 15-ին հաղորդում էր ստացվել, որ Մուրացանի եւ Ռոստովյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա Մարինե Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 28-ամյա Հարություն Հ.-ն եւ խոստովանել, որ նշված վրաերթը, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:

Քննությունը շարունակվում է: