Ոստիկանության Արաբկիրի բաժնում, հունվարի 15-ին հաղորդում էր ստացվել Ազատության պողոտայի թիվ 11 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա Սվետլանա Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 15.20-ին, բաժին է ներկայացել 43-ամյա Անանիա Հովհաննիսյանը եւ խոստովանական բացատրություն տվել, որ ինքն է վրաերթի ենթարկել կնոջը՝ իր վարած «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենայով: