Ոստիկանության Մաշտոցի բաժնում, հունվարի 16-ին, ժամը 04.55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գողացել են հիվանդներից մեկի բաճկոնը, որի գրպաններում եղել է անձնագիր եւ բջջային հեռախոս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 34-ամյա Կարեն Շ.-ն, որը ժամը 07.00-ին բերման է ենթարկվել: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է հեռախոսն ու անձնագիրը:

Կատարվում է հետաքննություն: