Վալերի Պերմյակովը անպայմանորեն պետք է դատապարտվի Հայաստանի տարածքում եւ Հայաստանի օրենքներով: Այդ մասին այսօր՝ հունվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դոմոկրատական կուսակցության նախարագահ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ըստ Ռուսաստանի օրենքի՝ այն մարդը, ում ընտանիքում հանցագործ կա, ոչ մի դեպքում չպետք է ծառայի արտերկրում, եւ այդ կապակցությամբ հետաքննություն պետք է անցկացվի: «Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ: Ես հավատում եմ վարկածին, որ նա իրականացրել է հստակ ծրագիր: Կարծում եմ, որ նա աղանդավոր է. նա աղադավորական ընտանիքից է եւ այդ ողջ ընթացքում ինտերնետով կապ է պահանել այդ աղանդի հետ», - ասել է Արամ Սարգսյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է: Հանցագործության հիմնական  մեղադրյալը ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն է: Նրա գտել են հայ-թուրքական սահմանի մոտ: Որոշվել է, որ Պերմյակովի գործը կքննի ռուսական կողմը: