Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին Սեւանի ավագ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ  Մեսրոպ Խաչատրյանի աչքը  ֆիզիկայի դասաժամին կախիչով վնասելու դեպքով հարուցվել է քրական գործ, ֆիզիկայի ուսուցչոհին էլ մինչեւ քննության ավարտը ազատվել աշխատանքից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Լիանա Մկրտչյանը՝ նշելով, որ քննիչները դպրոցում են եղել, քննչական գործողությոններ են անցկացրել։

Դպրոցի տնօրենը պատմեց, որ  դեպքը տեղի է ունեցել դասի ժամանակ. «Ֆիզիկայի դասի վերջում երեխան որոշել է հագնել իր վերարկուն, առանց հարցնելու մոտեցել է կախիչին, բայց մտել է կախիչի հետեւը, ուսուցիչը երեւի չի էլ նկատել, երեխաների հայացքից է զգացել, մոտեցել է կախիչին,  երեխան փորձել է փախչել, եւ աչքը կպել է կախիչին։ Ես այսպես եմ իմացել»։

Տնօրենի խոսքով՝ ուսուցիչը՝ Հասմիկ Մարգարյանը, այժմ դպրոցում չի աշխատում, սպասում են գործի վարույթի ավարտին, որից հետո կորոշվի նրա՝ աշխատանքի մնալու կամ ազատվելու հարցը։

Լիաննա Մկրտչյանն ասաց, որ 13-ամյա Մեսրոպին եւ ֆիզիկայի ուսուցչուհուն ճանաչում են որպես լավ աշակերտի եւ ուսուցչուհու եւ շատ ցավում են կատարվածի համար:

«Մենք բոլորս շատ ցավում ենք կատարվածի համար, եթե ուսուցչուհին իսկապես մեղավոր է՝ նա կպատժվի: Եթե չէ, կգա եւ կշարունակի աշխատել»,-ասաց տիկին Մկրտչյանը։

Լիանա Մկրտչյանը նշեց, որ ոստիկանությունում արդեն առերեսվել են Մեսրոպ Խաչատրյանը եւ ֆիզիկայի ուսուցչուհին։

Դպրոցի տնօրենի խոսքով՝ երեխայի աչքը վիրահատել են, եւ դեռ պարզ չէ՝ տեսողությունը կվերականգնվի, թե ոչ։ Նա բոլորին հորդորում է սպասել քննության ավարտին եւ առայժմ ոչ ոքի չմեղադրել կատարվածում: