Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 17-ին, ժամը 15.46-ին ահազանգ է ստացվել, որ Նիգավան-Ապարան ավտոճանապարհին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի 34 ՏՏ 005 համարանիշի ավտոմեքենան (վարորդ Վ. Մ.):

Հունվարի 17-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ճանապարհահատվածն առատ ձյան պատճառով անանցանելի է:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 մարդատար ավտոմեքենա, իսկ 9 ուղեւորների, որից 2-ը մանկահասակ երեխաներ, տեղափոխել են գյուղ Լուսագյուղ: