Նավթի միջազգային գների 40 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակի պայմաններում ռուսաստանցիների իրական եկամուտները կարող են 2-3 տարվա ընթացքում նվազել 10 տոկոսով: Նման կարծիք է հայտնել ՌԴ ֆինանսների նախկին նախարար, քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը:

«Միաժամանակ 2015-ին ռուսաստանցիների իրական եկամուտները կնվազեն 3-5 տոկոսով»,-ասել է նա Business FM ռադիոկայանին տված հարցազրույցում:

Կուդրինը նշել է, որ այդ նվազումը տեղի կունենա առաջին անգամ2000 թվականից ի վեր, եւ դա ցավագին կլինի բնակչության որոշ խմբերի շրջանում:

Նրա խոսքով, ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ են ավելի համարձակ քայլեր բիզնեսի ազատման համար: Նա հիշեցրել է, որ երկրում տարվա սկզբից բարձրացել են հարկերը, չնայած իշխանությունները խոստացել էին չծանրացնել բեռը բիզնեսի վրա: