«Գիշերային գայլեր» բայքերների ակումբի ղեկավար Ալեքսանդր Զալդոստանովը, որը հայտնի է «Խիրուրգ» մականունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է Ռուսաստանի փրկարար եւ խոստացել արմատախիլ անել «5-րդ շարասյունը»:

«Ես ուզում եմ օգնել Ռուսաստանի նախագահին, առավելագույնս պաշտպանել նրան «հինգերերոդ շարասյան» գործողություններին: Այն ավելին է, քան դրսի թշնամին եւ կարող է ոչնչացնել մեր պետականությունը, մեր պետությունը եւ ընդհանրապես Ռուսաստանը»,-ընդգծել է Զալդոստանովը՝ РСН-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կալացած մեծ ասուլիսում Պուտինը նշել է, թե ինչ է հասկանում «5-րդ շարասյուն» ասելով: ««Դրանք այն մարդիկ են, որոնք կատարում են այն, ինչ թելադրված է այլ պետության շահերով: Նրանց օգտագործում են որպես գործիք մեզ համար օտար նպատակների հասնելու համար»,-ասել է Պուտինը:

«Խիրուրգը» ընդգրկվել է «Հակամայդան» շարժման կազմում, որի հիմնական նպատակը Ռուսաստանում գունավոր հեղափոխություն թույլ չտալն է: