Մոսկվայի քաղաքապետարանը կրոնական զգացմունքները վիրավորող հրապարակումների դեմ ուղղված ցույցի անցկացման մասին ծանուցումը սադրանք է համարում, հայտարարել է տարածաշրջանային անվտանգության Մոսկվայի վարչության պետ Ալեքսեյ Մայորովը:

Նրա խոսքով՝ հունվարի 15-ին մինչեւ 100 հազար մասնակիցներով ցույցի անցկացման հարցում է ստացվել: Ինչպես նշել է Մայորովը, կրոնական համայքների ներկայացուցիչների հետ շփումից հետո պարզվել է, որ նման ցույց ոչ ոք չի պատրաստվում անցկացնել: Ծանուցումը տրվել է «ոմն Աբակարովի եւ Միրզաեւի կողմից», ովքեր ավել վաղ պատրաստվում էին ցույց անցկացնել Մոսկվա ժամանած աշխատողների մասնակցությամբ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

 «Մոսկվայի ղեկավարությունը կմերժի ցույցի անցկացման հարցումը եւ կդիմի իրավապահ մարմիններին՝ սադրանքի փորձերին արձագանքելու խնդրանքով», - ընդգծել է քաղաքապետարանի ներկայացուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հունվարի 16-ին տեղեկություններ էին ստացվել, որ մահմեդական ակտիվիստները պատրաստվում են Մոսկվայում ցույց անցկացնել՝ ընդդեմ իրենց կրոնական զգացումները վիրավորող հրապարակումների: Այն նախատեսվում է անցկացնել հունվարի 25-ին՝ Ակադեմիկոս Սախարովի պողոտայում: