Քիչ առաջ, Գյումրիում,Ռիժկովի ճեմափողոցում, ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ՀՀ Ոստիկանության «Կումայրիի» բաժին, հաղորդում է Gala.tv-ն:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի փոխանցմամբ՝ Ռիժկովի փողոցում նախ նրանք երկուսով են վիճաբանել, այնուհետեւ նրանց «բաժանող» քաղաքացիների հետ է վիճաբանություն ծագել:

Միջադեպը կարճ է տեւել: 

Aravot.am-ին էլ Շիրակի մարզային ոստիկանությունից հայտնել են, որ ռուս սահմանապահները, որոնք հարբած վիճակում են եղել, վիճաբանություն են սարքել գյումրեցիների հետ: