Զվարթնոց օդանավակայանում հունվարի 16-ին ուղեւորներից մեկին բերման են ենթարկել: Նա Երեւան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղեւորներից է եղել:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ բերման ենթարկելու պատճառը տղամարդու ուղեբեռում հայտնաբերված ատրճանակն է եղել: Ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է ատրճանակ` իր պահունակով եւ 8 հատ փամփուշտ:
45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել: Կատարվում է քննություն: NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից:



























