Փրկարար ծառայությունը հունվարի 17-ին, ժամը 23.19-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Չարենց թաղամասի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ լոգարանի հատակին հայտնաբերել Գ. Մ.-ի (ծնվ.1954թ.) դին:




























