Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Արեւածագ գյուղի հատվածում որսի ժամանակ մահացել է երիտասարդ տղամարդ: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արեւածագ գյուղի երկու բնակիչ, ովքեր ընկերներ են այսօր առավոտյան որսի են գնացել նույն գյուղի տարածքում: Որսի ժամանակ կրակոց է հնչել եւ տղամարդը վայր է ընկել:

Նախնական տեղեկություններով՝ տղամարդը զենքի հետ անզգույշ վարվելուց հրազենային վնասվածք է ստացել: Վնասվածքը եղել է որովայնի շրջանում, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել կյանքը փրկել:

Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հաստատել են, որ այսօր նման դեպք է տեղի ունեցել , սակայն մանրամասներ դեռ չեն հայտնել: Հանգամանքները պարզվում են։