Ռուսաստանցիների 81 տոկոսը կողմ է, որ Պերմյակովին հանձնեն Հայաստանին: Այս արդյունքն է ստացվել ռուսաստանյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կողմից իր կայքում տեղադրված հարցման արդյունքում:
Հարցին, թե «Պե՞տք է արդյոք ռուս զինվորին, որը կասկածվում է Գյումրիի սպանդի մեջ, հանձնել ՀՀ իշխանություններին», հարցմանը մասնակցածների 81 տոկոսը դրական պատասխան է տվել: Դեմ է քվեարկել 14 տոկոսը, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Քվեարկությանը մասնակցել է 27880 մարդ։



























