2015 թ. հունվարի 17-ին տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի 2-րդ նիստը, որտեղ հանձնաժողովի նախագահներ են ընտրվել:

Նիստի օրակարգում ընդգրկված էին հետեւյալ հարցերը.

1. Հիմնադիր խորհրդարանի կառուցվածքի հաստատում:

2. Հիմնադիր խորհրդարանի հանձնաժողովների նախագահների ընտրություն:

3. Հաղորդում Անցումային շրջանի պատկերացումների վերաբերյալ:

4. Գյումրիի դեպքի ազդեցությունը մեր հետագա քայլերի վրա:

Հիմնադիր խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահներ ընտրվեցին.

1. Գարեգին Չուգասզյանը՝ Արտաքին գործերի եւ Սփյուռքի հարցերի հանձնաժողովի նախագահ,

2. Արմեն Միքայելյանը՝ Տնտեսության եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահ,

3. Նանոր Բարսեղյանը՝ Հայրենադարձության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ,

4. Քերոբ Ղազարյանը՝ Պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ,

5. Կարո Եղնուկյանը՝ Ներքին գործերի հանձնաժողովի նախագահ,

6. Վարդան Հակոբյանը՝ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ,

7. Հովհաննես Ղազարյանը՝ Ենթակառույցների, գույքի եւ պաշարների հանձնաժողովի նախագահ,

8. Վարուժան Ավետիսյանը՝ Պետական կառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ: