Ուժեղ ձյունը, որը Հեռավոր Արեւելքում սկսվել է ձմռան սկզբից, սպառնում է կենդանիներին, մասնավորապես ամուրյան վագրին սով է սպառնում, հաղորդում է Ռուսաստանի վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF):
Նոյեմբեր-դեկտեմբերին ուժեղ անբնական ձյան տեղումների հետեւանքով հսկայական թվով կենդանիներ Խաբարվսկի մարզում եւ Պրիմերյեի երկրամասի հյուսիսային մասում դժբախտության մեջ են հայտնվել:
Միայն դեկտեմբերի սկզբին երկու օրում ձյան տեղումները հասել են երկամսյա նորմային, որը տայգան ծածկել է մեկ մետրանոց ձյան շերտով: Այսպիսով, արդեն հիմա ակնհայտ է աղետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիմնադրամում նշում են, որ րոշ վայրերում նկատվել են նորածին կենդանիների սատկելու դեպքեր: Միաժամանակ առնվազն դեռ երկու ամիս ձմեռը ձգվելու է»
WWF-ի տվյալներով, ձյան հաստ շերտը զգալիորեն սահմանափակում է վայրի կենդանիների տեղաշարժը՝ սնունդ հայթարյթելու նպատակով:




























