ՌԴ Չեչնիայի հանրապետության մայրաքաղաք Գրոզնիում բողոքի ակցիա է ընթանում «Սեր առ Մուհամեդ մարգարեն» կարգախոսով: Ակցիայի մասնակիցները ձեռքներին պաստառներ ունեն, որոնց վրա գրված է. «Ոչ Մուհամե դմարգարեի ծաղրանկարներին», «Իսլամը բարության ու ստեղծարար կրոն է»: Նրանք Մուհամեդ մարգարեին փառաբանող աղոթք են հնչեցրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ակցիային մասնակցում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ցույցին կարող է մասնակցել ավելի քան մեկ մլն մարդ:

Գրոզնիի կենտրոնական հրապարակն ամբողջությամբ լիքն է, բայց մարդիկ շարունակում են ժամանել:

Չեչնիայի մուֆթիներին հայտնել են, որ ակցիային մասնակցելու համար Գրոզնի են ժամանել հազարավոր հավատացյալներ ողջ Հյուսիսային Կովկասից: