Երեւանի «Երիտասարդական մետրոյի» հարեւանությամբ այսօր՝ հունվարի 19-ին, ուսանողուհին ցանկանում էր կտրել երակները: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Աղջիկը սովորում է Ագրարային համալսարանում, 3-րդ կուրս է: Երակները ածելիով կտրելու ցանկություն ունենալու պատճառը կոնֆլիկտներն են: ԱԻՆ-ից հայտնեցին, որ տեղում էին թե ոստիկանները, թե փրկարարները,աղջկան համոզել են չդիմել այդ քայլին, նրան վտանգ չի սպառնում, այժմ դեպքի հանգամանքները ճշտում է ոստիկանություն:




























