Դեռեւս ուշ չէ Գյումրիի սպանության գործը հայ իրավապահների կողմից հետաքննելու Ռուսաստանին ուղղված պահանջ-առաջարկը ձեւակերպելու համար: Այդ մասին այսօր՝ հունվարի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Անդրադառնալով Գյումրիի իրադարձությունների շուրջ Հայաստանի իշխանությունների վարքին՝ նա Նավասարդյանը նշել. «Անկախ այն հանգամանքից, թե ինչ հակասություններ կան ռազմաբազայի մասին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված համաձայնագրի մեջ, ամեն դեպքում, Հայաստանը պետք է պաշտոնական պահանջ-առաջարկ ներկայացնի Ռուսաստանին, որպեսզի հետաքննությունն իրականացնեն հայ իրավապահ մարմինները»:

Նավասարդյանն ընդգծել է, որ հետախուզությունը պետք է անցնի մեր 100 տոկոսանոց վերահսկողության տակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է: Կասկածյալը ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովն է։ Գործը քննում է ռուսական կողմը։ Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում