Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում հակառակորդի կրակոցից հունվարի 17-ին զոհված պայմանագրային զինծառայող Արման Հարությունյանին հուղարկավորել են հարազատ գյուղում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 19-ին:
Նշենք, որ Արմանը 21 տարեկան էր, պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո է անցել ծառայության:
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմի կրակոցից հունվարի 17-ին զոհվել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանը: Նրա խոսքով՝ զինվորը զոհվել է Ոսկեվանի սահմանագոտում: Արմանին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն մահացած վիճակում:



























