Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցամբ՝ հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումներին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Բաքվի նման քաղաքականությունը վտանգում է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում եւ լուրջ հարված հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին:
Բակո Սահակյանն ընդգծել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը համապատասխան գնահատական տալու եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը:





























