Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայանում ռումբի մասին անանուն զանգից հետո անվտանգության ծառայությունները ստուգումներ են կատարել։
Հունվարի 19 –ի երեկոյան հեռախոսով տեղեկացրել են, որ 468 չվերթի օդանավում պայթուցիկ կա։
Պարզվել է, որ 468 համարի տակ երկու չվերթ է նշված՝ Սան Ֆրանցիսկոյից Նյու Յորք եւ Նյու Յորքից Թել-Ավիվ, հայտնում է NBC-ն։ Երկու օդանավերն էլ ստուգվել են։ Ուղեւորներին տարհանել են, պայթուցիկ չի հայտնաբերվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։


























