Ինդոնեզական փրկարարները ափ են դուրս բերել անցած տարվա դեկտեմբերին Ճավայի ծովում խորտակված Air Asia ընկերության ինքնաթիռի առաջամասը:

Հունվարի 19-ի երեկոյան տեղի ձկնորսները նկատել են օդանավի «քթի» հատվածը, ինչից հետո որոնողների խումբը խոշոր բեկորը ափ է դուրս բերել:

Միաժամանակ սուզանավորդները շարունակում են հիմնակմախքի վեր բարձրացման աշխատանքները, հաղորդում է «Ռոսբալտը»: Ավելի վաղ փրկարարները հայտարարել էին, որ հիմնակմախքում կարող են գտնվել զոհերի աճյունի 50%-ը:

Դեկտեմբերի 28-ին ինդոնեզական Սուրաբայայից Սինգապուր չվերթն իրականացնող Airbus A320 օդանավը թռիչքից քիչ ժամանակ անց անհետացել է ռադարների տեսադաշտից՝ աղետի նախնական ազդանշան չտալով: Օդանավում եղած բոլոր 162 ուղեւորները զոհվել են: