ԱՄՆ-ում՝ Ցինցինատի քաղաքում, փլուզվել է ավտոճանապարհի վրայի էստակադան, հայտնում է տեղի ոստիկանությունը:

Զոհվել է մեկ շինարար: Տուժել է նաեւ տրակտորի վարորդը, որը փլուզման պահին անցնում էր էստակադայի տակով: Տուժածի վիճակի ծանրության աստիճանը չի հստակեցվում:

Էստակադայի փլուզման պատճառը ճշտվում է, հայտնում է polit.ru-ն՝ վկայակոչելով AP-ը: