«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին վիրավորվել է: Այս մասին «Ալ Հայաթին» ասել է Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին:
«Աբու Բաքր ալ Բաղդադին՝ ԻՊ պարագլուխը, րավորվել է Էլ Քաիմում՝ Իրաքում օդային հարվածի հետեւանքով, սակայն զարմանալիորեն ողջ է մնացել», - ասել է Իրաքի կառավարության ղեկավարը:
Ըստ Ալ Աբադիի՝ «Իսլամական պետության» կողմից սպառնալիքի ի հայտ գալու հետ կապված՝ արեւմտյան շատ երկրների ղեկավարներ փոխել են օրակարգը: Որպես օրինակ նա մատնանշել է այն փաստը, որ քչերն են խոսում Սիրիայի նախագահի հեռանալու անհրաժեշտության մասին: «Պահանջի մասին մոռացել են կամ ժամանակավորապես հետաձգել», - գրում է «Ալ Հայաթը», որից մեջբերում է կատարում ՏԱՍՍ-ը:
Ալ Աբադին նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն եւ Իրաքը մոտ են երկկողմ համաձայնության ձեռքբերմանը:




























