Գվատեմալայի հարավ-արեւմուտքում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Ըստ տվյալների՝ տեղական ժամանակով ժ.  00:59-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոմոստենանգո քաղաքից 7 կմ հարավ-արեւելք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է 162 կմ խորությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: