Հայաստանի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունվարի 19-ին հրաման է ստորագրել 2015թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին.:
Համաձայն «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 8-րդ հոդվածի 8-րդ կետի եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N1237-Ն որոշման 2-րդ կետի «ա)» ենթակետով հաստատված N1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը՝ նախարարը որոշում է կայացրել.
1. Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում 2015 թվականի ընթացքում սահմանել որսի հետեւյալ չափաքանակները.
1) Կարաս` մինչեւ 100 տոննա,
2) Ծածան` մինչեւ 100 տոննա,
3) Խեցգետին` մինչեւ 3500 տոննա:




























