Հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Այս մասին հունվարի 20-ին լրագրողներին ասել է Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Ըստ նրա՝ արդարադատությունը պետք է կատարվի առավելագույն սեղմ ժամկետներում: Միաժամանակ հարկավոր է զերծ մնալ էմոցիոնալ ելույթներից եւ օրենքի խախտումներից: Ահավոր դեպքը քաղաքականացնել չի կարելի: «Կարիք չկա այդ ողբերգության մասին անել հայտարարություններ, որոնք բխում են այս կամ այն քաղաքական ուժերի նախասիրություններից:  Միաժամանակ, արդարության պահանջը, որը հազարավոր մարդկանց դուրս էր բերել փողոց, միանգամայն արդարացի է եւ կասկածի ենթակա չէ:

Հիշեցնենք, հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին դաժանաբար սպանված  էին հայտնաբերել: Միակ ողջ մնացածին՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին, բուժման համար  տեղափոխել էին Երեւան, սակայն նա եւս հունվարի 19-ին մահացել է:

 Սպանության  մեղադրյալը ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովն է: