Անհայտ անձը կրակոցներ է արձակել է Բրուքլինի ավագ դպրոցի հարեւանությամբ, հայտնում է DNAinfo-ն:

Զինված անձը չորս անգամ անկանոն կրակել է ամբոխի ուղղությամբ՝ ոչ մեկին նշան չբռնելով:  

Williamsburg High School –ի 17-ամյա աշակերտը վիրավորվել է ձեռքից, իսկ 14-ամյա աշակերտուհին՝ ոտքից: Նրանք կայուն վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Gazeta-ն:

Մեղադրյալը, որի տարիքը ականատեսները գնահատում են 18 տարեկան, փախել է  հետապնդումներից: Ոստիկանությունը նրան դեռ չի ձերբակալել: