Բրազիլիայի հարավային Ֆլորիանապոլիս քաղաքում ոստիկանը, ով այդ պահին ծառայողական պարտականություններ չէր կատարում, սպանել է 24-ամյա սերֆեր Ռիկարդու դոս Սանտոսին:
Միջադեպի ականատեսը պնդում է, որ մարզիկը վիճել է ոստիկանի եւ նրա ծանոթի հետ, որոնք իբր փորձել էին թմրանյութ օգտագործել ափին՝ դոս Սանտոսի տան մոտ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ըստ այլ տվյալների՝ սերֆերին սպանել են, երբ նա մոտեցել էր իր հողամասում կայանած ոստիկանական մեքենային: Ոստիկանը պնդում է, որ ինքնապաշտպանվել է:
Մարզիկը հայրենիքում հայտնի էր նրանով, որ 2012 թ.-ին հաղթել էր սերֆինգի աշխարհի 11-ակի չեմպիոն Կելի Սլեյթերին:


























