Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Քարամը երեքշաբթի հայտարարել է, որ լսել է ԱՄՆ իշխանությունների մտադրության, այն է՝ «Գաճաճ» մականունով ամենահետախուզվող թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի արտահանձնումը պահանջելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Գուսման Լոերան գլխավորում էր «Սինալոա» կարտելը, որը Մեքսիկայում ամենահզորներից էր: Նա ձերբակալվել էր 2014թ. Մասաթլան քաղաքում:

1993թ. Գուսմանը  մեկ անգամ արդեն բռնվել եւ 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն  2001թ. հունվարին փախել էր բանտից, երբ իմացել էր իշխանությունների՝ իրեն ԱՄՆ-ի արտահանձնելու մտադրության մասին: