Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիի հյուսիս-արեւելքում 5-հարկանի տուն է փլվել: Այս մասին հաղորդում է Times now հեռուստաալիքը:

Փլատակներից դուրս են բերել 5 մարդու: Դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է մնացել փլատակներում: Դեպքի վայրում աշխատում է 10 փրկարար բրիգադ:

Միջադեպի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: