Ինդոնեզիայի իշխանությունները որոշել են հրաժարվել Ճավայի ծովում Air Asia ընկերության օդանավի կործանման վերաբերյալ փորձագետների նախնական զեկույցը հրապարակելուց, հայտնում է Reuters-ը:

Հետաքննության տվյալները վերլուծության կենթարկվեն Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում: Ըստ կազմակերպության պահանջների՝ զեկույցը պետք է ներկայացվի աղետից հետո  30 օրվա ընթացքում, փոխանցում է Gazeta-ն:

Օդանավը ինդոնեզական ափերի մոտ կործանվել էր դեկտեմբերի 28-ին: Օդանավում եղել էր 162 մարդ: