Ավստրալիայի մաքսային ծառայությունը հայտնում է վերջին տարիներին երկիր մեթամֆետամինի ապօրինի ներմուծման ծավալների կտրուկ աճի մասին:

Ծառայության տվյալով՝ վերջին երեք տարում առգրավված այսպես կոչված «սառույց» թմրանյութերի ծավալը ավելացել է տասնակի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավստրալիան մեթամֆետամինի կիրառության ծավալով աշխարհում երկրորդ երկիրն է. 13 տարեկանից բարձր ավստրալացիներին մոտ 7%-ը խոստովանում է, որ կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ թմրանյութ օգտագործել է:

Մեթամֆետամինը Ավստրալիա է մատակարարվում հարավարեւելյան Ասիայից կամ սինթեզվում երկրի ներսում գործող լաբորատորիաներում: