Իսրայելում դանակով զինված տղամարդը հարձակում է գործել ավտոբուսի վրա, որն ուղեւորվում էր Թել Ավիվ: Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը: Տուժել է առնվազն 9 մարդ:
Երկու ուղեւորներ գտնվում են ծանր վիճակում: Վիրավորներին տեղափոխել են Սուարսկիի անվան եւ Հայմա Շիբայի անվան հիվանդանոցներ: Որոշ տվյալներով, տուժածների շարքում է նաեւ ավտոբուսի վարորդը: Չնայած վիրավոր լինելուն, նա կարողացել է բացել դռները, որպեսզի ուղեւորները կարողանան դուրս գալ ավտոբուսից, հաղորդում է Lenta-ն:
Հարձակվողը փորձել է դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն վիրավորվել է եւկալանավորվել ոստիկանների կողմից:
Թել Ավիվի իրավապահ մարմինները տեղի ունեցածն ահաբեկչություն են կոչել:
CNN-ի տվյալներով՝ այն իրագործել է 23-ամյա պաղեստինցի, Թուլքարմ քաղաքից:




























