Խոշոր կաթնասունների հետազոտությամբ զբաղվող գիտնականները եկել են այն եզրահանգման, որ դրանց վերարտադրության կտրուկ անկումը սկսվել է 1991թ.-ից հետո:
Այսպիսով, կարելի է ասել, որ Խորհրդային Միության փլուզման սոցիալ-տնտեսական հետեւանքները ազդեհլ են տարածաշրջանի կենդանի բնության վրա: Հիմանակնում հետազոտողները դա բացառրում են որսագողության եւ շրջական միջավայրի պաշտպանության հետ կապված աշխատանքների վատթարացման հետ:
«Մենք նկատել ենք, որ 1990-ական թթ. սկզբին Ռուսաստանի շրջանների մեծ մասում միաժամանակ կրճատվել են այնպիսի կենդանատեսակներ, ինչպիսիք են վայրի վարազը, շագանակագույն արջը եւ հյուսիսային եղջերուն: Դա սկսվել է ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո», - պատմում է հետազոտության համահեղինակ Եվգենիա Բրագինան:
Չնայած այն հանգամանքին, որ կրճատումը շատ կտրուկ է եղել, եւ 90-91-ական թթ. ոչ ոք չի հետեւել դրանց տեպերիրն, այնուամենայնիվ, վերականգնվում են գրեթե բոլոր տեսակները, բացի եվրասիական լուսանից:
Իրենց հետազոտություններից հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ցանկացած պետությունում տեղ գտած գլոբալ սոցիալ-տնտեսական փոփոխություններից հետո պետք է հանգամանորեն հետեւել այդ շրջանների բնությանն ո ւ կենդաիներին, եւ միջազգային կազմակերպությունները պետք է օգնություն ցուցաբերեն այդ ժամանակներին:

























