Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, հունվարի 20-ին, ժամը 09.35-ին, Երեւանի Լեփսիուսի փողոցի 4 շենքից բերման են ենթարկել 28-ամյա Մհեր Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 216 հոդվածի /ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը/ 1-ին մասի մեղադրանքով: