Հունվարի 20-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի «Մալաթիա» գյուղմթերքների շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Կարապետ Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 18.00-ին, նշված շուկայում, վիճաբանության ժամանակ, ապտակել է 37-ամյա Էլվիրա Կ.-ին, որից հետո բացահայտ հափշտակել է նրա ձեռքից գետին ընկած բջջային երկու հեռախոսները:

Գողոնը մասամբ առգրավված է:

Կատարվում է քննություն: