Փարիզում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին, որը տեղի է ունենալու հունվարի 28-ին, ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ինչպես գրում է հայ-ֆրանսիական «Nouvelles d'Arménie» ամսագիրը, միջոցառման ընթացքում կմեկնարկի «2015. Ցեղասպանության 100-ամյակ» ծրագիրը:




























