Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանի ուսանողական մարմնի ղեկավարությունը միաձայն բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Թուրքիայից դուրս բերել Կալիֆորնիական համալսարանի՝ 72.6 մլն դոլար արժողությամբ արժեթղթերն ու ներդրումները՝ այդ երկրի կողմից հանցագործություն կատարելու եւ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը շարունակելու համար: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:
Բանաձեւը, որի նպատակն է «դադարեցնել Հայոց ցեղասպանության շարունակությունը», ընդունվել է 12 կողմ ձայնով: Բանաձեւի ընդունումն Արեւմտյան Ամերիկայի Հայ երիտասարդաց դաշնակցության #DivestTurkey նախաձեռնության ավելի լայն հատվածն է, որի նպատակն է տարբեր հաստատությունների կոչ անել՝ դուրս բերել իրենց կապիտալը Թուրքիայի հանրապետությունից:



























