Air Asia-ի կործանված օդանավի ինքնագրիչներում լսվում են վերհանող ուժի կտրուկ անկման մասին ազդանշանները:

Ինդոնեզական օդանավի օդաչուները փորձել են օդանավը դուրս բերել այդ վիճակից,  սակայն առայժմ դժվար է  հասկանալ նրանց խոսքերը, մեջբերում է Today-ը՝ քննության ներկայացուցչի խոսքերը: 

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարար Իգնասիուս Ջոնանը նախկինում հայտնել էր, որ ռադարներից ստացված տվյալները վկայում են, որ «օդանավը հանկարծակի սկսել է վեր բարձրանալ, սակայն արագությունը նախատեսվածից  բավական ցածր է եղել»: Դրանից հետո օդանավը կարող էր ընկնել, ենթադրել է նախարարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Օդանավի ընկնելու վերաբերյալ նախնական զեկույցը պետք է հրապարակվի հունվարի 28-ին:

2014 թ. դեկտեմբերի 28-ին  Air Asia ընկերության А320-200 օդանավը Ինդոնեզիայի Սուրաբայա քաղաքից դեպի Սինգապուր թռիչքից մոտ 40 րոպե անց անհետացել էր ռադարների էկրաններից՝ գտնվելով Կալիմանտան կղզու հատվածում: Օդանավում եղել էր 162 մարդ: