ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի ԱԽ նիստում մատնանշել է ԱՄՆ-ի հրահրող դերը ուկրաինական ճգնաժամում։ Դիվանագետը ուշադրություն է դարձրել, որ Ուկրաինայի արեւելքում իրադրության սրացումը «հրաշքով» համընկավ Եվրոպայում ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսի Կիեւ այցի հետ։
Ռուսաստանցի դիվանագետի խոսքերը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերի պատասխանն էին, որը ռուսական խաղաղ ծրագիրն անվանել էր «Ուկրաինայի մի մասի զավթման ծրագիր»։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը Ռուսաստանի խաղաղ ծրագիրը զավթողական է կոչել
Վիտալի Չուրկինը ի պատասխան հայտարարել է, որ «ուկրաինական ճգնաժամի ողջ ընթացքում ԱՄՆ-ն ապակառուցողական, կամ ավելի ճիշտ՝ հրահրող դեր է կատարում»։
«Ուկրաինա ամերիկյան պաշտոնյաների ամեն մի այցից հետո Կիեւի իշխանությունները ավելացնում են առճակատման գործողությունները։ Եվ ներկայիս սրացումը «հրաշքով» համընկավ Եվրոպայում ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսի Կիեւ այցի հետ», - նշել է դիվանագետը։


























