Մալիի իշխանությունները հրաժարվել են ընդունել Ամեդի Քուլիբալիի մարմինը, որը հունվարի 9-ին սպանել է Մոնրուժ քաղաքի ոստիկանության աշխատակցուհուն, իսկ ավելի ուշ  Փարիզի խանութում պատանդներ է վերցրել եւ սպանել նրանցից 4-ին:

Ահաբեկչի մարմինը սկզբնապես ծրագրվել է հունվարի 21-ի երեկոյան ինքնաթիռով ուղարկել Բոմակո քաղաք: Սակայն վերջին պահին աֆերիկյան պետության իշխանությունները հրաժարվել են ընդունել մարմինը, ինչի արդյունքում Քուլիբալիի մասունքը հետ են վերադարձրել Ֆրանսիայի Դատաբժշկական փորձաքննության ինստիտուտ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Le Parisien-ին:

Նշենք, որ հունվարի 7-ին ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի՝ Charlie Hebdo-ի խմբագրության վրա ահաբեկչական  հարձակում (ինչի արդյունքում սպանվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան) իրականացրած Շերիֆ եւ Սաիդ Քուաշիների մարմինները թաղվել են վերջիններիս բնակության վայրերի՝ Ժինվելիե (Օ-դե-Սեն վարչություն) եւ Ռեյմս (Մարնա վարչություն), գերազամանատներում: